«Շիկահեր դառնալուց հետո ավելի մեծ եմ երևում, լրջացել եմ»․ Անի Մկրտչյանը սերիալներում չնկարահանվելու պատճառի և չցանկանալով այլ մասնագիտությամբ աշխատելու մասին

Դերասանուհի Անի Մկրտչյանը հանրությանը հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» սերիալից։ Այս պահին Անին նկարահանվում է «Կորած օրագիրը» հեռուստասերիալում։ Ինչպես հայտնի է Անին ոճային կտրուկ փոփոխման է ենթարկվել։ Նա տասնութ տարի ունենալով երկար վարսեր՝ հոգնել է և հրաժարվել դրանցից։ Այժմ դերասանուհին կարճ սանրվածք ունի և վարսերի շեկ երանգ։

Պատմում է, որ վարսերը կտրելուն առավել հեշտ էր գնալը, քան գունային փոփոխության ենթարկելը։ Սկզբնական փուլում բարդ է եղել հաշտվելը, սակայն սովորել է նոր կտրվածքին։ Բոլորը դրական են արձագանքել նրա նոր ոճին։ Միայն տատիկը մինչ այժմ չի կարողանում հաշտվել։

Դերասանուհին նշել է, որ սկսել է կորուստների հետ հեշտ հարմարվել և նկատեց, որ դրան մեծապես օգնել է վարսերը կտրելը։ «Շիկահեր դառնալուց հետո ավելի մեծ եմ երևում, լրջացել եմ: Չնայած ամեն ինչ առջևում է՝ չեմ կարծում, որ հետագայում մազերս այլ գույներով ներկեմ»,- եզրափակեց նա: Անի Մկրտչյանը էկրաններին շատ չի  երևում։

Նրա խոսքով՝  լավ առաջարկներ շատ չեն լինում։ Այժմ այլ մասնագիտությամբ է զբաղվում։ Դերասանուհին չի ցանկացել նշել, թե ինչ մասնագիտություն է, սակայն ասել է, որ դերասանության հետ ընդհանրապես կապ չունեցող ոլորտ է։

Նաև խոստովանել է,  որ դժվարությամբ է այլ գործով զբաղվում, քանի որ դերասանին դժվար է այլ  ոլորտում աշխատել։ Նա միշտ կարոտում է դերասանական միջավայրը, մթնոլորտը։

Понравилась статья? Поделиться с друзьями: