Սիրված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը ինսթագրամյան իր օգտահաշվում նոր լուսանկար է հանրայնացրել և կից կատարել հումորայի գրառում։ Նա գրել է․ «Գարունը այնքան ծաղիկ է ծախվել․․․»։
Գրառման համար նա օգտագործել է Վահան Տերյանի հայտնի բանաստեղծության բառերը, սակայն փոխելով մեկ բառ՝ հումորիստը ստացել է իր դերասանական ժանրին համահունչ գրառում։
Մեկնաբանություններում Մկոյի երկրպագուները սկսել են ցիտել հայտնի բանաստեղծների, գրողների ստեղծագործություններից գարնանը վերաբերող հատվածներ, ինչպես նաև չեն մոռացել առիթը բաղ չթողնել և հայտնել իրենց սերը սիրելի դերասանի նկատմամբ։
Ավելի վաղ Մկոն հանրայնացրել էր նկարահանումներից մի լուսանկար, որտեղ միայն ինքն է։ Հայտնի է, որ այս պահին դերասանը համագործակցում է «Ֆեյք պապա» նախագծի հետ։ Լուսանկարին կցել էր․ «Էսօր մի հատ էլ լավ սերիա նկարեցինք․․․»։
Իսկ նրա վերջին հրապարակած սև ու սպիտակ լուսանկարը, որին «Մատյան ողբերգությունից» մի հատված՝ որպես գրառում էր կցել, թույլ է տվել դերասանին ճանաչել մեկ այլ կողմից։