Իսկական վրացական խաչապուրին անչափ հեշտ և համեղ բաղադրատոմսով․պատրաստվում է թավայի մեջ

Վրացական խոհանոցը լավագույններից է և միշտ առանձնացել է իր համ ու հոտով։ Դե իսկ վրացական խաչապուրին աշխարհում համեղագույն ուտեստ է համարվում։ Խաչապուրու բազմապիսի բաղադրատոմսերից առանձնացրել ենք մեկը և սիրով ներկայացնում ենք։ Պատրաստման դյուրին գործընթաց ունի։ Պատրաստեք և վայելեք վրացական անմահական համը։

Անհրաժեշտ կլինի՝

Մածուն — 200 մլ

Սոդա — 1/3 թ․գ․

Աղ — 0.5 թ․գ․

Շաքարավազ — 0.5 թ․գ․

Բուսայուղ — 20 մլ

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 400-430 գ

Միջուկ․

Սուլուգունի — 280 գ

Հավկիթ — 1 հ․

Աղ + պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարագ — 50 գ

Մածունը և սոդան միախառնել, ավելացնել շաքարավազն ու աղը, հավկիթը և խառնել, լցնել ալյուրը և ստանալ փափուկ խմոր։ Հունցման ընթացքում ավելացնել բուսայուղը։ Բաժանել մի քանի մասերի, գնդել, ծածկել ։

Այդ ընթացքում պատրաստել միջուկը։ Քերած պանրի վրա ավելացնել հավկիթ, աղ, պղպեղ, խառնել։ Գնդերը բացել, միջուկ դնել վրան և գնդել։ Ձեռքերի օգնությամբ բացել՝ տալով բլիթի տեսք։

Պատրաստել չկպչող թավայում, փակ կափարիչով՝ 2 կողմից, որից հետո պատել առատ կարագով։

Понравилась статья? Поделиться с друзьями: