Լահմաջոյի հրաշալի բաղադրատոմս․ աներևակայելի համ, որից կշտանալ չի լինում

Համեղ սնվել բոլորն էլ սիրում են։ Առաջարկում ենք պատրաստել լահմաջո և ընտանիքի անդամներին, ընկերներին հավաքել համեղ սեղանի շուրջ և հիանալի օր անցկացնել հաճելի մթնոլորտում։ Տանը պատրաստած լահմաջոյի համն ու հոտը անփոխարինելի է։ Այն շատ ջանքեր չի պահանջի ձեզանից, փոխարենը կունենաք հիանալի ընթրիք կամ ճաշ։

Անհրաժեշտ է՝

Խմորի համար՝

Ալյուր — 350 գ

Խմորիչ — 5 գ

Աղ — 5 գ

Շաքարավազ — 5 գ

Բուսայուղ — 1 ճ․գ․

Միջուկի համար՝

Աղացած միս — 350 գ

Սոխ — 120 գ

Լոլիկ — 120 գ

Բուլղարական պղպեղ — 120 գ

Կծու աղացած պղպեղ — 30 գ

Համեմ — 20 գ

Տոմատ — 1 ճ․գ․

Սերուցքային կարագ — 30 գ

Մատուցել մաղադանոսսով և կիտրոնով

Խմորի պատրաստման համար մաղով անցկացնել ալյուրը, ավելացնել  աղ, շաքարավազ, խմորիչ, ապա ջրով հունցել խմոր։ Ջուրն անհրաժեշտ է կիրառել այնքան, որ ստացվի փափուկ, էլաստիկ խմոր։ Խմորի պատարաստման ընթացքում լցնել նաև բուսայուղը։ Ծածկել և դնել տաք տեղ։

Մինչ խմորը կհանգստանա, անհրաժեշտ է պատրաստել միջուկը․ համեմը մանր կտրարտել և ավելացնել աղացած մսին(տավարի)։ Մնացած բոլոր բանջարաեղենները և 1-2 ատամիկ սխտորը անցկացնել բլենդերով կամ մսաղացով և ավելացնել աղացած մսին, ապա հալեցրած կարագը(եթե միսը յուղոտ է կարագ կարելի է չավելացնել) և տոմատը, ապա աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Լավ խառնել և անցնել պատրաստմանը։

Խմորից փոքրիկ գնդեր վերցնել, գրտնակով բացել, ստանալ կլոր լոշիկներ, վրան քսել միջուկը, դնել յուղաթղթով և բուսայուղով նախապատրաստած ձևամանի մեջ և թխել 250 աստիճան տաքացաված ջեռոցում 5-6 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: