«Հիմա պատերազմ է ընթանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև»․ Պեգովի ուշագրավ դիտարկումները

Շուրջ 2 օր է, ինչ հանրույթում մթնոլորտն ու տրամադրությունը ավելի ծանր ընթացքի մեջ է։ Բանն այն է, որ լուրերն առ այն Թուրքիան զորավարժություններն անցկացնում է հայկական սահմանի մոտ, անհանգստություն է առաջ բերել։

Այս մասին է խոսել ռուս ռազմական լրագրող Պեգովը։ Վերջինիս կարծիքով Արցախյան պատերազմով չի վերջացել ամենը։ Իրավիճակը լարված է, և պատերազմն ուղղված է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։

«Հիմա պատերազմ է ընթանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ոչ իհարկե ուղիղ բախման միջոցով»,- ասել է Պեգովը։ Լրագրողը ենթադրում է՝ պատերազմն առայժմ չի սկսի, այն թափ կստանա Դոնբասում։

Երբ այն սկսվի Դոնբասում, Արցախում մարտական գործողություններ կսկսեն։ Պեգովն ասել է՝ ռուս պաշտոնյաները լավ հասկանում են՝ Թուրքիայի նպատակը մեկն է և այն Ռուսաստանը քայքայելն է։ Այս 2 երկրների միջև դաշնակցություն կա միայն լրատվական դաշտում ։

Այս պատերազմը հիբրիդային բնույթ ունի։ Իսկ պնդմանը, թե Ռուսաստանին պետք էր հայերի պարտությունն Արցախում , Պեգովը պատասխանել է, որ Ռուսաստանին ուժեղ Հայաստան է պետք և ռուսական էլիտան դա գիտակցում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: