Հասարակության տարբեր շերտերում լայն քննարկվում և քննադատվում են կառավարության կողմից նշանակված երիտասարդ կադրերը։
Գրեթե բոլորն էլ գտնում են, որ նրանք անփորձ են և կառավարության ոլորտում, մեղմ ասած, «գլուխ հանել» չեն կարողանում։
Նման իրավիճակի և նման երիտասարդ կադրի մասին սոցիալական իր հարթակում գրառում է կատարել Աղասի Միքայելյանը, ով ֆիզիկայի, մաթեմատիկայի մասնագետ է և առավել հայտնի է իր գրառումներով։
Գրառման մեջ Աղասին անդրադարձ է կատարել Էմմա Պալյանի պատգամավորի մանդատ ստանալուն։ Որոշ ժամանակ առաջ լրատվականներում տարածվեց մի բացահայտում, ըստ որի՝ Պալյանը պատճենել էր Արմեն Աշոտյանի մարտիության ուղերծ-շնորհավորանքը։
Աղասի Միքայելյանն այս մասին լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ պարզաբանել իրավիճակը։ Աղասին գրել է, որ այս աղջիկն այսօր պատգամավոր դարձավ, ապա պատմել, որ նա Կարեն Սարուխանյանի օգնականն է եղել և պատճենելով Աշոտյանի մարտիության ուղերծը՝ տվել էր Սարուխանյանին։
Աղասին այդ մասին գրել էր և Պալյանը խնդրում էր այն հեռացնել։ Լուսանկարում պատկերված է նկարագրված նամակագրությունը։ Այն կցված է նյութին։