Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը սոցիալական հարթակում ակտիվ գործունեություն ունի։ Նա հաճախ է կիսվում լուսանկարներով և կատարում գրառումներ։ Նա նաև հանրայնացնում է իր մասնակցությամբ տեսահոլովակներ, որոնք գովազդային բնույթ ունեն։
Հումորիստը հրապարակելով աշխատանքային գործունեությանը վերաբերող այդ հոլովակները՝ հարցնում է հետևորդների կարծիքը։ Այդ կերպ նա պահպանում է կապն իր երկրպագուների հետ։
Հումորիստը նաև հաճախ է հանդես գալիս հումորային հրապարակումներով։ Այդ կերպ ուրախացնելով և ժպտացնելով իր երկրպագուներին։ Այս անգամ Անդոն հանրայնացրել է իր լուսանկարը և կից ինտրիգային և հետաքրքրություն առաջ բերող գրառում է կատարել։
Նա մասնավորապես գրել է․ «ՇՈւՏՈՎ․․․ Չքաղաքականացնել: Գուշակեք ի՞նչ է սպասվում»։ Անդոն փակագծեր չի բացել՝ ինտրիգը պահպանելու նպատակով։ Սակայն լուսանկարի ֆոնին կարծես թե հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանն է, ինչը օգնել է Անդոյի հետևորդներին ենթադրել, որ դերասանը պատրաստվում է ընդգրկվել նոր հայտնի նախագծում (Լա Կասա Դե Պապա)։
Մեկնաբանություններում մեծ մասը այդ կարծիքն են հայտնել։ Սակայն դերասանը հաստատող կամ հերքող հայտարարությմաբ դեռ հանդես չի եկել։