Այո՛, մարդ արարածը սխալական է։ Բոլորն էլ կարող են սխալվել, բայց հանրության շրջանում քիչ, թե շատ ճանաչելիություն ունեցող անձի սխալմունքը, այն էլ մեր օրերում, իրական պատմություն է դառնում։
Իրական խնդիրները մի կողմ, բայց մարդկային ամենասովորական սխալմունքը՝ բուռն քննարկման թեմա է։ Ամերիկայի առաջնորդին կարծես հետևում են սխալները։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ ելույթով է հանդես եկել Ջո Բայդենը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միգրացիոն հարցեր։ Եվ իր ելույթի ընթացքում Բայդենը քննադատում էր Դոնալդ Թրամփին՝ մեղադրելով, որ առկա խնդիրները նրա մեղքով են։
Ամերիկական լրատվականը հայտնում է, որ լրագրողներին սխալ տեղեկատվություն հայտնելուց հետո, նախագահը դադար է առել և դիմել Ռոն Քլայնին, ով հանդիսանում է նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Բայդենը դադար է առել, ցանկացել անցնել հաջորդ հարցին, ապա դիմելով Ռոնին՝ հարցրել, թե հիմա ո՞ւմ պետք է դիմի։ Այդ հարցից հետո Քլայնին լրագրողներին ասել է, րո նրանց հեռանալու ժամանակն է։
Ավելի վաղ ֆոտոխցիկները ֆիքսել էին, թե ինչպես Բայդենը ինքնաթիռ բարձրանալիս երեք անգամ սայթաքել , ընկել է, ապա կանգնել, ինքնաթիռի մուտքի մոտ պատիվ տվել և ներս մտել։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև․