«Դատարանը ռոբիկին անմեղ հրեշտակ հռչակեց․ թավշիկ Նիկոլ գետինը մտնես»․ Լիզա Ճաղարյան

Այսօր օրվա երկրորդ մասից արագորեն տարածվեց հրատապ լուր՝ ըստ որի Ռոբերտ Քոչարյանի դատական գործը կարճվեց։ Ողջ համացանցը միայն դա է քննարկում։

Հասարակության մի հատված կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի «թավշյա» մոտեցումը, մեղմ ասած, արդար չէր, մի մասն էլ կարծում է, որ Սահմանադրական դատարանը իր բարձունքի վրա է և որ արդարությունը վերջապես հաղթեց։ Այս մասին լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել և կատարվածը որակել «պուպուշիկ թավիշ»։

Նա մասնավորապես գրել է․ «Վաաաայ, Նիկոլի անդուլ պայքարով ստեղծված Սահմանադրական դատարանը ռոբիկին անմեղ հրեշտակ հռչակեց։ Հաստա՛տ, հաստա՛տ Լևոնն է համոզել։ Հարյուր տոկոս։ Խեղճ, անմեղ, պուպուշիկ թավշիկ Նիկոլ։ Գետինը մտնես»։

Հայտնի է, որ Լիզա Ճաղարյանն արդեն տարիներ շարունակ սոցհարթակում անընդատ հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանին ուղղված սուր քննադատական գրառումներով։

Նա մեղադրում է նաև Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը անգործության և անկարողունակության մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: