Լիլուն հրապարակել է որդու լուսանկարները․ նա մեծ տղա է դարձել

Երգչուհի Լիլուն շուրջ հինգ տարի է, ինչ բնակվում է Ամերիկայում։ Նա այդ հինգ տարիների ընթացքում ամուսնացել է և այժմ ունի երկու երեխա։

Երգչուհին սոցիալական հարթակներւմ ակտիվ է։ Նա ամիսներ առաջ երկրորդ անգամ մայրացավ և զբաղված է բալիկի խնամքով։ Նա շատ հաճախ է հանրայնացնում լուսանկարներ և տեսանյութեր երեխաների մասնակցությամբ։

Ճիշտ է, հանգամանքների բերումով երգչուհին իր հանդիսատեսի հետ չի կարողանում շփվել, սակայն սոցցանցում հաճախ է կազմակերպում հարց ու պատասխաններ և սերտ կապ պաշտպանում իր երկրպագուների հետ։ Այս անգամ Լիլուն հանրայնացրել է առաջնեկի՝ որդու լուսանկարները, որտեղ երևում է, որ տղան բավականաչափ մեծացել է։

Տղան՝ Ռոբերտը, կարծես նման է և՛ մայրիկին, և՛ հայրիկին։ Իսկ ավելի վաղ երգչուհին հանրայնացրել էր չորս ամսական դստեր՝ Մարիայի լուսանկարները։ Դուստրը ավելի շատ է մայրիկին նման։ Այդպես  է մտածում նաև հենց ինքը՝ երգչուհին։

Նա դստեր լուսանկարներին կցել էր գրառում, որտեղ գրել էր․ «Սեր… կարծես գնալով ինձ ա նմանվում հը՞»: Երկրպագուները մեկնաբանություններում համաձայնել են երգչուհու հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: