«Հաջորդ անգամ 2010 — 2011 թվականներին ծնված մեր երեխաներն են կարևոր լինելու, թե՞ Ռուսաստանի հետ  բարեկամությունը»․ Արամ Սարգսյանի սկանդալային նկատառումը Զանգեզուրի վերաբերյալ

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվեցին բազմապիսի քննարկումներ, մեղավորների, դավաճանների անվերջանալի փնտրտուքներ։ Օր օրի քննարկումները զարգանում էին ու նոր երանգներ ստանում։ Դրանք չեն դադարել առայսօր։ Ճիշտ է, եթե կան այս պարտության համար մեղավորներ, պիտի անհապաղ պատժվեն։

Քննարկումների առյուծի բաժինը պատկանում է Իսկանդերի պայթել-չպայթելուն։ Այս առիթով Նիկոլ Փաշինյանը կատարեց մի հայտարարություն, որը որակվեց սկանդալային։ Նրա հայտարարությունը ,կարծես,  մեղադրեց Ռուսաստանին անորակ զենքի վաճառքի մեջ։ Այս հայտարարության մասին է այսօր խոսել Արամ Սարգսյանը։

Նա պնդում է, որ եթե Իսկանդերը պայթեր, ապա պատերազմը բոլորովին այլ ուղղություն կստանար։ Սարգսյանը գտնում է, որ Ռուսաստանն իր չափը անցել է, քանի որ թույլ է տվել, որ երկու հարյուր տարի անց թուրքի ոտքը Արաքսն անցնի։

Եթե պատահի այնպես, որ Ադրբեջանը գրավի Զանգեզուրը, ապա մեղավորը Ռուսաստանն է, ոչ թե Փաշինյանը։ Արամ Սարգսյանը նկատում է, որ Հայաստանին անհրաժեշտ է զենք ձեռք բերել Ամերիկայից և Եվրոպայից նույնպես։

«Մենք պետք է հասկանանք՝ հաջորդ պատերազմում 2010 — 2011 թվականներին ծնված մեր երեխաներն են կարևոր, թե՞ Ռուսաստանի հետ  բարեկամությունը»,- իր համոզմունքն է հայտնել Արամ Սարգսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: