Պատրաստեք այս մսային թխուկը և վայելեք անչափ նուրբ ու փափուկ ուտեստը։ Այն կարող եք մատուցել և՛ ճաշին, և՛ ընթրիքին։ Ստեղծեք գողտրիկ անկյուն համեղ սեղանի շուրջ և ընտանիքի, ընկերների հետ վայելեք երեկոն։
Եվ այսպես, անհրաժեշտ կլինի՝
Խմոր․
Ալյուր — 600 գ
Կաթ — 200 մլ
Մածուն — 100 մլ
Խմորիչ — 1 ճ․գ․
Շաքարավազ — 1\2 թ․գ․
Աղ — 1 թ․գ․
Բուսայուղ — 40 մլ
Հավկիթ — 1 հ․
Միջուկ․
Աղացած միս — 500 գ
Սոխ — 2 հ․
Բուլղարական պղպեղ — 2 հ․
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Աղ
Կանաչի
Կաթը և մածունը միախառնել , քիչ տաքացնել (շատ տաք և սառը միջավայրում խմորիչը չի լուծվի), լցնել շաքարավազը և խմորիչը, խառնել, թողնել 15 րոպե։ Մաղած ալյուրի վրա լցնել խմորիչային զանգվածը, հավկիթը, բուսայուղը և աղը։
Այս ամենից ստանալ փափուկ խմոր։ Այն պետք է ձեռքերին չկպչի։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ալյուր։ Ծածկել և դնել տաք տեղ 1,5 ժամ։ Միջուկի պատրաստման համար բոլոր բաղադրամասերն իրար միախառնելով՝ տապակել բուսայուղի մեջ։ Ապա հասունացած խմորը բաժանել 2 մասի։ Յուրաքանչյուրն այնպիսի տեսքի բերել, ինչպես պատկերված է նյութին կից նկարում։
Միջուկը լցնել խմորի մեջտեղի հատվածում, եզրերը պատել դեղնուցով, թխել 180 աստիճան տաք ջեռոցում՝ 30-35 ր․։ 5 ր․ առաջ ջեռոցից հանել թխուկը, վրան լցնել քերած պանիր և շարունակել թխել հինգ ր․։