Այսօր՝ մարտի 27-ին, ընդունված է որպես թատրոնի միջազգային օր։ Այն հիանալի առիթ է դերասանների համար արտահայտել իրենց սերը սիրելի աշխատանքին։ Թատրոնը բոլոր ժամանակներում էլ բարձր է գնահատվել։ Այն մշակույթի հիմնական կետերից մեկն է։
Ե՛վ հայ, և՛ արտասահմանյան դերասանների հարցազրույցները լսելիս՝ հաճախ ենք նկատում նրանց դեմքին բարի, անկեղծ, սիրալիր մի ժպիտ, երբ խոսքն ընթանում է թատրոնի մասին։ Դերասանները բեմում իրենց հիանալի են զգում։ Ապրում են, շնչում և կերտած դերերը համարում ոչ թե աշխատանք, այլ՝ ապրելակերպ։
Անչափ հրաշալի է զբաղվել գործով, որն ուղղակի պաշտում ես։ Թատրոնի օրվա հետ կապված հրապարակումներ, գեղեցիկ բգրառումներ շատ եղան։
Դերասաններն անկեղծորեն արտահայրել են իրենց վերաբերմունքը թատրոնին։ Գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել նաև տաղանդավոր ընտանիքից տաղանդավոր դերասանուհի Լիլի Էլբակյանը։
Նա լուսանկարներին կցել է հետևյալ գրառումը․ «Թատրոն, դու միակն ես, ով ինձ երբեք չդավաճանեց … շնորհակալ եմ , որ կաս»: