Արդեն տեղեկացրել էինք, որ թատրոնասեր հանրույթը տոնում է թատրոնի միջազգային օրը։ Օրվա առիթով հայ դերասաններից որոշ դեմքեր սոցիալական հարթակներում անդրադարձ են կատարել օրվա առիթին։ Առավել կարևորել են թատրոնի աշխատանքը, որտեղ շնչում են ու ապրում։
Ահա այսպես են բնութագրում թատրոնի դերասաններն իրենց՝ թատրոնի բեմում։ Այն կյանք է, իսկ թատրոնասեր հանրությունը՝ մեծ ձեռքբերում։ Ինսթագրամյան իր օգտահաշվում օրվա առիթին է անդրադարձել դերասանուհի Իննա Խոջամիրյանը։
Արտիստուհին թատրոնի բեմից լուսանկարներ է հանրայնացրել և կցել ուշագրավ գրառում։ Նա մասնավորապես գրել է․ «Շնորհավոր տոնդ, որակների, տեսակների, հույզերի, սիրո, ջերմության, վերաբերմունքի էպիկենտրոն։
Դու վարակիչ ես, ես՝ երջանիկ, որ ինձ հարկ ես համարել վարակել»։ Մեկնաբանություններում դերասանուհու երկրպագուները բարձր են գնահատել թատրոնային արվեստը, շնորհավորել են Իննային և հանդես եկել հաճոյախոսություններով, ջերմ , գեղեցիկ գրառումներով։
Նրա երկրպագուներից մեկը մեկնաբանել է․ «Ին, Դուք եք թատրոնի գլուխգործոցը»։Իննան մեկնաբանություններին անդրադարձ դեռ չի կատարել։