«Երբ մարդիկ իմանում են, թե քանի տարեկան եմ, առաջին արձագանքը շոկային է լինում»․ Անուշկա Մարգարյանը հետաքրքիր զրույց է ունեցել

«Սարի աղջիկ» հեռուստասերիալի դերասանուհիներից մեկը՝ Անուշկա Մարգարյանը, հարցազրույց է ունեցել, որի ընթացքում խոսել է իրեն  բաժին հասած  դերերի, քննադատությունների և իր իրական տարիքից մոտ տասը տարի փոքր երևալու մասին։

Դերասանուհին սերիալարտադրության ոլորտում ութամյա փորձ ունի։ Այս հեռուստասերիալում իր կերտած դերը տարբերվում է մյուս բոլոր կերտած դերեից, քանի որ այստեղ դրական հերոս է մարմնավորում։ Դերասանուհին ինքն էլ չգիտի, թե ինչու է միշտ իրեն բացասական դերեր բաժին ընկել։ Սակայն նշել է, որ բացասական կերպարները բարդ է կերտելը։

Անուշկան նշել է, որ 32 տարեկան է, սակայն միշտ կերտել է 20-22 տարեկան կերպարներ։ Նշել է, որ իրեն հոգով, սրտով երեխա է զգում, սակայն ոչ երբեք մտքով։ «Երբ մարդիկ իմանում են, թե քանի տարեկան եմ, առաջին արձագանքը շոկային է լինում»,- ասել է նա:

Արտիստուհին խոսել է նաև  հեռուստադիտողի պահանջների փոփոխության մասին։ Անուշկան պնդում է, որ առաջ շատ էին դերասանին նույնականացնում իր կերտած հերոսի հետ, այժմ նման բան չի լինում։ Այժմ էլ քննադատություններն են շատացել։ Անուշկայի խոսքով այն վիրուսի պես տարածվում է։

Արտիստուհին նաև նկատել է, որ երբ քննադատությունն անցնում է վիրավորանքին, նշանակում է տվյալ անձն ուղղակի ինքնահաստատվում է։ Դերասանուհին նաև խոսել է, որ այլ նախագծերում էլ կուզենար ներգրավվել, սակայն ամեն բան առաջակությունից է կախված։

Понравилась статья? Поделиться с друзьями: