Հերոսները նաև ապրում են մեր կողքին․ ծանոթացեք Գոռ Տոնոյանի սխրանքներին․ հերոսը հրաշքով փրկվել է․տեսանյութ

Անդրադառնալով անմահացած մեր հերոսներին, եկեք փառավորենք նաև մեր այն հերոսներին, ովքեր ողջ են և արարում են մեր կողքին։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել այդ հերոսներից մեկի՝ Գոռ Տոնոյանի պատմությունը։

Պատմությունը տարածել էր նրա քույրը՝ Անգին Տոնոյանը։ Անգինը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին՝ իրենց փոքր եղբոր ծննդյան օրը, Գոռը զանգահարել էր։ Շնորհավորեց և ասաց, որ հանգիստ լինեն, քանի որ իրենց մոտ ամեն բան  կարգին է։

Սակայն իրականում այդ պահին նրան կրակելու հրաման էին տալիս։ Գոռը կռիվ է տվել Ջաբրայիլում, Հադրութում, Մարտակերտում, Կուբաթլուում, Լաչինում, իսկ վերջին օրերին նաև՝ Շուշիում։

Անձնվիրաբար կռվել է։ Չենթարկվելով հրամանին՝ արձակել է քսան արկ , որից պայթել է իր մեքենան, որտեղ գտնվել է Գոռը։ Նա ուղղակի հրաշքով է փրկվել։ Տոնոյան Գոռը՝ հերոսը, որն ապրում է մեր կողքին, ծառայությունն ավարտել և տուն է վերադարձել հունվարի ութին։

Առաջարկում ենք դիտել ստորև կցված տեսանյութը, որտեղ պատմում են կրտսեր սերժանտ Գոռի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: