«Չի ծերանում՝ ունենալով դարերի պատմություն, թատրոն իմ սեր»․ թատրոնի միջազգային տոնի առիթով Անահիտ Կիրակոսյանի անդրադարձը

Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Շատ դերասաններ այս մասին անդրադարձել են իրենց սոցիալական էջերում։

Կան դերասաններ, որոնք թատրոնում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում և ակտիվ մասնակցություն ունենալով նաև այլ նախագծերում՝ միևնույն է կարոտով են  վերադառնում իրենց սիրել գործին՝ թատրոնին։ Աշխատանքը թատրոնում շատ դերասանների մեծ բավարարվածություն է պարգևում և հանդիսանում է ոգեշնչման աղբյուր։

Այդ դերասանների շարքին է դասվում հանրության կողմից անչափ սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։ Անահիտը բազմիցս նշել և խոսել է թատրոնի հանդեպ իր  մեծ սիրո մասին։

Այսօր թատրոնի միջազգային օրվա առիթով արտիստուհին սոցիալական իր հարթակում լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ նա բեմում է՝ ներկայացման պահին։ Լուսանկարներին գրառում է կցել։

Նա մասնավորապես գրել է․ «Թատրոն… ուրիշ աշխարհ , որտեղ անիրականը դառնում է իրական…անկարելին կարելի…երևակայելին թույլատրելի… անվերջ ստեղծագործելու և արարելու յուրահատուկ տուն , որ չի ծերանում ունենալով դարերի պատմություն …միշտ արդի…միշտ նոր… շնորհավոր տոնդ!!!կախարդական թատրոն!!! Թատրոն ԻՄ ՍԵՐ . . .»։

Понравилась статья? Поделиться с друзьями: