«Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»․ տեսանյութում երևում է, թե ինչպես են թուրք զինվորները պղծում Մատաղիսի հայկական եկեղեցին

Թերևս գաղտնիք չէ ադրբեջանցիների կողմից հայկական մշակութային կոթողների անարգումը, պղծումը։ Նրանք դա անում են յուրահատուկ հրճվանքով և կարծես թե հաղթանակած։ Նրանք իրենց կատարած արարքներից և ոչ մեկը չեն թաքցնում, քանի որ համացանցում նման տեսանյութերը բազմաթիվ են և տարածվել են հենց նրանց կողմից։

Նման տեսանյութերը անհրաժեշտ է հասցնել միջազգային հարթակներ։ Նման մի տեսանյութ է հանրայնացրել Հայաստանի իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են թուրք և ադրբեջանցի զինվորները զրուցում և բարձրաձայնում, ինչպես են պատրաստվում մտնել հայկական եկեղեցի և նամազ անել այնտեղ։ Այդ ամենի հետ միասին բարձրաձայն ծիծաղելով և ուրախանալով։

Տեսանյութին կցած գրառման մեջ Թաթոյանը պարզաբանել է, որ հոլովակում Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին է։ Նաև նշում է, որ զինվորների հագուստների վրա պարզ երևում են թուրքական դրոշներ։

Թաթոյանը տեղադրել է խոսակցության թարգմանությունը․ «Մինչև եկեղեցի մուտք գործելը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։ Եկեղեցի մուտք գործելուց հետո. «Սա հայերինն է, ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»»։ Տեսանյութը ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: