Օրեր առաջ նշվեց թատրոնի միջազգային օրը։ Այն Հայաստանում առանձնահատուկ օր էր ոչ միայն թատրոնի դերասանների, այլ նաև թատրոնասեր հանրության համար։
Այդ օրը թատրոնում աշխատող մի շարք հայ դերասաններ օրը նշանավորեցին սոցհարթակում լուսանկարների հրապարակմամբ, որոնք արված էին թատրոնի բեմում։ Հանդես եկան գրառումներով, որտեղ ջերմորեն շնորհավորել և իրենց սերն են արտահայտել թատրոնի նկատմամբ։ Մի քանի հրապարակումների անդրադարձ կատարել ենք։
Դերասաննեիրը նշում էին, որ թատրոնը միայն աշխատանք չէ, այլ ապրելակերպ և համարում են իրենց երջանիկ, որ այն իրենց կյանքի մի մասն է կազմում։ Այդ օրը Հայաստանում նշանավորվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ, որտեղ գնահատվեցին և մեծարվեցին թատրոնի դերասանները։
Նրանք բոլորն էլ ներկայացել էին անչափ գեղեցիկ տեսքով։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով առավել ճանաչելի դարձավ «Դեպի ճամբար» հեռուստասերիալից, հանրայնացրել է լուսանկարներ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել մրցանակաբաշխությանը։
Նա խնդրել է ընտրել լուսանկարներից մեկը, սակայն զգուշացրել է, որ ընտրությունը բարդ է լինելու։ Եվ իրավամբ դերասանուհին հիանալի տեսք ունի բոլոր լուսանկարներում։