Ինչո՞ւ է վաճառում իր ստեղծած կտավները Վարդան Պետրոսյանը․ նա երբեք իր գործերը չէր վաճառել․ հետաքրքիր մանրամասներ

Երեկ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը հարցազրույց է ունեցել «Ամերիկայի ձայնը» լրագրողի հետ։ Խոսել են դերասանի ևս մեկ մասնագիտության մասին։ Դերասանը նաև գեղանկարչությամբ է զբաղվում։ Նա պատմում է, որ այն իր առաջին մասնագիտությունն է, իսկ թատրոնը որակում է՝ որպես հոբբի։

Հոբբիի և մասնագիտության միջև չի կարողանում տարանջատել, բայց և նշում է, որ իր կյանքում հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ իր հոբբին դարձավ մասնագիտություն, իսկ մասնագիտությունը՝ հոբբի։ Եվ իրեն երջանիկ է համարում, որ սիրահարված է իր գործին։

Դերասան-նկարիչը երբեք իր աշխատանքներով շուկա չի մտել, սակայն հիմա վաճառում է իր գործերը, որից գոյացած գումարով օգնության ձեռք կմեկնի պատերազմից վերադարձած, օգնության կարիք ունեցող զինվորներին։

Վարդան Պետրոսյանի ստեղծագործությունները յուրահատուկ են։ Հեղինակն անգամ նկարչության մեջ խաղում է, ստեղծում   դերեր, հերոսներ ու խաղում գույների հետ։

Նրա կողմից ստեղծված յուրաքանչյուր գործ մի յարահատուկ պատմությամբ հիմք ունի։ Ստորև կցված տեսանյութում կարող եք ուշագրավ մանրամասներ իմանալ դերասանի, գեղանկարչի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: