Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը սոցհարթակում ակտիվ շփվում է իր երկրպագուների հետ։ Հանրայնացնում է լուսանկարներ և տեսանյութեր երեխաների մասնակցությամբ, հանգստից, առօրյայից։ Այս անգամ գեղեցկուհին պատմել է, որ արդեն հասցրել են երկու անգամ ընտանիքով մեկնել հանգստի և երկու անգամն էլ ընտրել են Եգիպտոսը։
Առաջին հանգստից Լուսինեն լուսսանկարներ էր հանրայնացնում և կից գրառումներում պատմում էր, որ անչափ ոգևորված է որդու՝ ջրի, ավազի հետ շփումից։ Նա նշել էր, որ որդու առաջին հանգիստն է և առաջին անգամ է ծովում։
Երեխայի վերաբերմունքը և ուրախությունը վարակել էր ընտանիքի մյուս անդամներին ևս։ Լուսինե Թովմասյանը լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառման մեջ պատմել, որ հյուրանոց ընտրելիս ուշադրություն չեն դարձրել բարձրակարգության վրա։
Նրանք կարևոր են համարում ափը, որպեսզի երեխաների հանգիստն ապահով անցնի, ինչպես նաև խոհանոցը․ այն պետք է մանկական հատված ունենա, որպեսզի երեխաները առողջ սնվեն։
Որդու լուսանկարին Լուսինեն գրառում է կցել, որտեղ ասված է․ «Ավազ և ջուր։ Եվ այլ բան պետք չէ երջանկության համար»։