Երեկ Հայաստանում տոնվում էր Ծաղկազարդը։ Բոլորը շտապել են եկեղեցիներ առիթն անցկացանելու Աստծո տանը։ Ծաղկազարդը եկեղեցական տոն է, որը խորհրդանշում է Քրիստոսի երկրորդ գալուստը։
Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ, քանի որ հենց այդ ժամանակ է տեղի ունեցել Քրիստոսի գալստյան հաղթական մուտքը։ Հայոց եկեղեցին եկեղեցական այս տոնը սահմանել է՝ որպես «Մանուկների օրհնության օր», քանի որ Քրիստոսի գալստյան օրը մանուկները աղաղակում էին․ «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»։
Սա է պատճառը, որ այս տոնին եկեղեցում շատ երեխաներ են լինում։ Տոնի առիթով երգիչ, դերասան ՄԻհրան Ծառուկյանը ընտանիքով եկեղեցում է եղել։
Դա է վկայում նրա հանրայնացրած լուսանկարը, որտեղ ինքը որդու հետ է։ Փոքրիկ Ռոբերտի գլխին Ծաղկազարդը խորհրդանշող պսակ կա դրված՝ պատրաստված ուռենու մատղաշ ճյուղերից։
Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդին լույս աշխարհ է եկել ութ ամիս առաջ։ Աստղային զույգը հաճախ է կիսվում նրա լուսանկարներով։ Միհրանը լուսանկարին կցել է․ «Բարի Ծաղկազարդ» գրառումը։