Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը ինսթագրամյան iր օգտահաշվում բավականին ակտիվ է։ Նa հաճախ է կիսվում լուսանկարներով իր հետևորդների հետ և կատարում գրառումներ։
Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Էլենն անկեղծացել էր և նշել, որ ժամանակին գեր է եղել, սակայն նիհարել է ոչ դիետաների ու մարզումների արդյունքում։ Էլենը նիհարել է հոգեբանական ոչ կայուն վիճակի մեջ լինելու պատճառով։ Խոստովանում է, որ երբ տրամադրության անկում ունի, ուտել չի կարողանում։
Այժմ, երբ նիհար է, կազմվածքը նրան թույլ է տալիս կրել ցանկացած հագուստ, սակայն ասում է, որ հատուկ չի կենտրոնանում հագուստի վրա․ հագնվում է տրամադրությանը համահունչ, սակայն առօրյայում նախապատվությունը տալիս է ջինսային հագուստներին՝ պատճառաբանելով աշխատավայրում ողջ ընթացքը բարձրակրունկների վրա անցկացնելը։
էլեն Ասատրյանն այս անգամ սոցհարթակում հանրայնացրել մի լուսանկար, որտեղ երևում է, որ դերասանուհին հանգստի համար ընտրել է Հայաստանյան բնաշխարհը։
Էլենը ներկայացել է սպորտային հագուստով։ Երգբչուհին լուսանկարին կցել է հետևյալ գրառումը․ «Մեկ է,Հայաստանի բնությունն անփոխարինելի է,ուժն էլ` գերբնական»: