«Ну-ка, все вместе» ռուսական երգի մրցույթը շատերին է ծանոթ։ Այդ մրցույթին ելույթ են ունեում տարբեր ազգությամբ տաղանդավոր երիտասարդներ։ Այն վոկալային ուղղվածություն ունի։ Ունի հարյուր հոգանոց ժյուրիի կազմ, որտեղ ներգրավված են երգիչներ, երաժիշտներ, երգահաններ։
Նմանատիպ մրցույթներում բազմաթիվ անգամ են փայլել հայ տաղանդաշատ երիտասարդները։ Նրանց անթերի կատարումները հուզում են աշխարհի հայերի սրտերը և անասելի հպարտության զգացումով պատում բոլորին։ Օրերս այդ մրցույթում դահլիճը ցնցել է հայզգի Արփի Աբգարյանը։
Այս մրցույթում մասնակցի խնդիրն է այնպես կատարել ստեղծագործությունը, որ հարյուր հոգուց կազմված ժյուրին ոտքի կանգնի և ցանկանա երգել մասնակցի հետ։ Որքան շատ ժյուրիի անդամ կանգի, մասնակցի հաղթելու հնարավորությունը կմեծանա, քանի որ դրանից գոյանում են միավորներ։
Հատկապես ուշագրավ է վերջում լսել ժյուրիի անդամների կարծիքները։ Արփի Աբգարյանի անթերի կատարումից հետո բոլորը ցնցված էին։ Նրանք բոլորը դրական կարծիքներ են հայտնել Արփիի վերաբերյալ և հանդես եկել հիացական խոսքերով։
Հոլովակը յութուբյան ալիքում հայտնվելուց հետո բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում արտահայտել են հիացական գրառումներ։ Կից ներկայմացնում ենք տեսանյութը։