Բարեգործական մեծ գործունեություն ծավալած Թագուհի Օհանյանը թերևս ճանաչելի է դարձել շատերին հենց բարեգործական գործունեության արդյունքում։ Թագուհին օգնության ձեռք է մեկնել շատերին։ Ամիսներ առաջ նրա անվան շուրջ սկանդալ հասունացավ։
Նրան մեղադրել էին աշխատանքը ոչ ճիշտ կազմակերպելու համար, որից հետո Թագուհին հայտարարեց, որ դադարեցնում է նման բարեգործությունների կազմակերպումը։
Սակայն Արցախյան պատերազմի ժամանակ Թագուհի Օհանյանը ժամանեց Հայաստան (նա մշտական բնակութուն ունի Ամերիկայում) և իր օգնության ձեռքը մեկնեց, եղավ նրանց կողքին, ով դրա կարիքը ուներ։ Թագուհի Օհանյանը սոցհարթակում բավականին ակտիվ է։
Ինսթագրամյան իր օգտահաշվում նա կիսվում թե՛ իր բարեգործական գործունեությամբ, թե՛ սեփական առօրյայով։ Ընտանիքները, որոնց օգնել է նա, հասցրել են բարեկամանալ և ընկերանալ։
Օհանյանը երեկ իր սոցհարթակում հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ նա «Մեծագույն գեղեցկությունն ինձ համար միշտ մեծագույն պարզության մեջ է»,- լուսանկարը մակագրել է Թագուհին։