«Ո՞վ էր խանգարում Քոչարյանին մի քանի հարյուր հոգանոց ջոկատ կազմել և մեկնել առաջնագիծ, Փաշինյանը արգելե՞լ է, լո՞ւրջ»․ Սեմյոն Պեգով

Wargonzo նախագծի ղեկակավարին Արցախյան պատերրազմից հետո գրեթե բոլորը ճանաչեցին։ Նա ռազմական լրագրող է, ով պատերազմի ընթացքում և դրանից հետո որոշ ժամանակ աշխատել է առաջնագծում և մշտապես լուր տվել սոցիալական հարթակներից։

Որպես անմիջապես տեսնող, ինչ-որ չափով պատերազմին մասնակից՝ լրագրողին հաճախ են հարցազրույցների հրավիրում։ Նա պատմում է իր տեսածը և ըստ դրա կատարում վերլուծություններ և դիտարկումներ։

Այս անգամ Սեմյոն Պեգովը սոցհարթակում գրառում է կատարել, որտեղ անդրադարձ է կատարել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Պեգովը գտնում է, որ նախագահը առանձնակի դերակատարություն պետք է ունենար Արցախյան պատերազմում, սակայն դա չի եղել։

Լրագրողը հռետորական հարց  է ուղղել․ «Ո՞վ էր խանգարում Քոչարյանին մի քանի հարյուր հոգանոց ջոկատ կազմել և մեկնել առաջնագիծ։ Փաշինյանը արգելե՞լ է։ Լո՞ւրջ։ Մի՞թե հնարավոր է մարդուն արգելել մեկնել ռազմաճակատ, եթե նա ցանկանում է կյանքը նվիրաբերել հայրենիքին»։ Պեգովը փաստել է, որ Արցախում հանուն հայրենիքի  ընկնելուն պատրաստ են եղել  հաշված մարդիկ։

Գրառման վերջում ընդգծել է, որ Քոչարյանն ու իր նմանները իրենց հարմարավետությունից դուրս չեն եկել։ Նրանց համար ավելի հեշտ է բարձրանալ Փաշինյանին քննադատելու հաշվին, քան հերոսություններ գործել։ «Եվ այս ամենի մեջ էժան բան կա»,- եզրափակել է Սեմյոն Պեգովը։

Понравилась статья? Поделиться с друзьями: