Դերասան, հումորիստ Վահե Զիրոյանը անչափ սիրված է հանրության կողմից։ Նա ճանաչելի դարձավ սերիալներից, ապա սկսեց մասնակցություն ցուցաբերել հումորային նախագծերում։ Նմանատիպ մասնակցությունը կրկնապատկեց դերասանի հանդեպ հանրության սերը, քանի որ նա հիանալի էր կերտում դերերը։
Զիրոյանը սոցհարթակում նույնպես ակտիվ է։ Վերջին շրջանում մի քանի գեղեցիկ ֆոտոշարք է հանրայնացրել ինսթագրամյան իր օգտահաշվում և գրառման մեջ նշել, որ սպասում է հետևորդների գնահատանքին։
Այն ոգևորություն է առաջ բերել դերասանի երկրպագուների մոտ։ Նրանք ակտիվորեն մեկնաբանել են սիրելի հումորիստի լուսանկարները և հանդես եկել գեղեցիկ գրառումներով։
Հայտնի է նաև, որ Զիրոյանը և դերասանուհի Իննա Խոջամիրյանը հարաբերությունների մեջ են, սակայն զույգը ո՛չ հերքել, ո՛չ էլ պաշտոնապես հայտարարել է այդ մասին։ Սակայն հանրայնացված մի շարք լուսանկարներից և տեսանյութերից հանրությունն այդպես է կարծում։
Երեկ Զիրոյանը հանրայնացրել է սև ու սպիտակ լուսանկար, որտեղ ինքը դերասան, երգիչ Ռաֆայել Երանոսյանի հետ է։ Լուսանկարը Զիրոյանը գրառել է․ «Իմ ամենա Ընկեր ՌԱՖԻԳՍ»։