«Չենք մոռանա, չենք ների․ Հայքը հայերին и восклицательный знак!»․ Ալինա Մարտիրոսյանի և Կարեն Արայանի կոչը հանրությանը

Սիրված դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա իր հետևորդների հետ կիսվում է տարաբնույթ լուսանկարներով, տեսանյութերով և գրառումներով։

Նշենք, որ դերասանուհին հայտնի նկարիչ Կարեն Արայանի կինն է։ Նրանք ամուսնացած են արդեն մի քանի տարի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարեն Արայանը մուտք է գործում քաղաքականություն։ Նրա կուսակցությունը պաշտոնապես հիմնադրվեց բոլորովին վերջերս։ Այն կոչվում է «Լույսի բանակ»։

Եվ կարճ ժամանակամիջոցում կուսակցությանն են միացել մեծ թվով քաղաքացիներ, համախոհներ։ Երեկ ամուսինները իրենց սոցհարթակում լուսանկարներ են հանրայնացրել, որտեղից երևում է, որ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ։

Լուսանկարներին նրանք գրառում են կցել, որտեղ հանդես են եկել կոչով։ Ալինա Մարտիրոսյանը մասնավորապես գրել է․ «Հիշում և պահանջում ենք!!! Ապրիլի 24-ին, ինչ էլ լինի, բոլորս դեպի Ծիծեռնակաբերդ»։ Նկարիչ Արայանը գրել է, որ այդ օրը ինչ էլ, որ տեղի ունենա, հայը պետք է գտնվի Ծիծեռնակաբերդում։

Հանուն մեր պատվի, հանուն մեր տատերի ու պապերի բոլորս պետք է հարգենք զոհերի հիշատակը։ «Աստված մեզ առաջնորդ: Ոչ մի քայլ հետ։ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ, ՉԵՆՔ ՆԵՐԵԼ: ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆՔ ՆԵՐԻ: ՀԱՅՔԸ ՀԱՅԵՐԻՆ и восклицательный знак!»,- գրել է նկարիչը

Понравилась статья? Поделиться с друзьями: