«Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին»․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը հայտնի է ուշագրավ դիտարկումներով և վերլուծություններով։ Հայաստանյան այս իրավիճակներում, երբ ամեն բան խառնված է, թուրքագետը սոցհարթակում գրառում է կատարել, որը ցնցել է հանրության որոշ հատվածների։

«Էրդողանը ապրիլի քսանչորսին հաշտության առաջարկություն կանի հայերին»,- գրել է նա։ Շարունակելով գրառումը՝ նշում է՝  որոշ ազդակներ կան, որ ապրիլի քսանչորսին Թուրքիայի ղեկավարությունը «ձիու քայլ» կկատարի, որով և նախադրյալներ կստեղծի գրավելու Հայաստանն առանց զենքի։ Նա կցավակցի 1 դար առաջ կատարվածի համար, կառաջարկի նոր էջ բացել 2 երկրների համար։

Հոխիկյանը գրում է, թուրք առաջնորդը պատրաստակամություն կհայտնի բացել Հայաստանի հետ սահմանները, սկսել առևտրական կապեր և տնտեսական ծրագրեր։ Եվ այս կլինի համով պատառը, որը թույն ունի իր ներսում և պիտի թունավորի մեր պետականությունը։

Թուրքագետը նկարագրել է այն սցենարը, որը կտեսնենք ապագայում․ վարչապետը հրաժարական կտա, այնուհետև կլինի Էրդողանի վերոնշյալ ցավակցությունը, ապա Փաշինյանը լայվ կմտնի և կասի՝ սա մեր միակ հնարավորությունն է և կառաջարկի չեղարկել ընտրությունները։ Հանրությունը «Այո» կասի՝ չգիտակցելով, թե ինչպես է համաձայնում իր զավակի մահվանը։ «Մենք՝ «անուղեղ հայրենասերներս», պարտավոր ենք ամեն բան անել, որ ձախողենք թուրքական այդ ծրագիրը։

Հայաստանի ճակատագիրը չեն կարող տնօրինել մի խումբ արկածախնդիր «անհայրենիք տականքներ»։ Թուրքիայի սահմանը կբացվի մի օր, բայց ոչ հիմա», — գրել է Նաիրին:

Понравилась статья? Поделиться с друзьями: