«Շատ կարևոր է աշխարհին պատմել մեր մասին». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Արցախի պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, որը պատմական է։ Այս փուլում Հայաստանի համար շատ բան կորոշվի։ Պատմական այս ժամանակահատվածը կարևոր է արձանագրել ոչ միայն պետական մոտեցմամբ, այլև անհրաժեշտ է այն ի լուր աշխարհի տարածել։

Եվ այդ հարցում ճիշտ է, որ այն անեն մշակութային գործիչները։ Նման աշխատանքի է լծվել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։ Նա պատրաստվում է պատմական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Վերածնվածը»։ Այս ֆիլմի միջոցով Արցախի մասին կպատմեն աշխարհին։

Ռեժիսորը պատմում է, որ ֆիլմում տարբեր ժամանակահատվածներից պատմություններ, դրվագներ կան, որոնք միանալով մեկ ամբողջական պատմություն են դառնում։ Ֆիլմի սցենարիստը նշել է, որ ֆիլմը խաղաղության մասին է։ Ֆիլմի նկարահանումները վաղուց են սկսված եղել։

Պետք է ընդգրկվեր Ապրիլյան պատերազմը, սակայն այժմ մտածում են անպայմանորեն ընդգրկել Արցախյան երկրորդ պատերազմը ևս։ Ջիվանը հաճախ նշում է , որ Արցախը հայերի Երուսաղեմն է, հետևաբար Արցախի միջոցով կարող ենք գտնել մեր ինքնությունը։ Ֆիլմի դերասանական կազմը չցանկացան բացահայտել, քանի որ հաճախ ադրբեջանցիների կողմից նրանք թիրախավորվում են։

«2 հայտնի դերասանի հետ այս պահին բանակցություններ են ընթանում»,- նշեց Ջիվանը։ Ֆիլմը էկրաններին կլինի 2022 թ․ աշնանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: