Ահա թե ով է հաղթել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում

Կայացել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» մրցանակաբաշխությունը։ Այն ամենամյա բնույթ ունի։ Ամեն տարի մրցանակաբաշխության ավարտին բոլորին առաջինը հետաքրքրում է «Տարվա լավագույն երգիչ- երգչուհի» անվանակարգի հաղթողների անունները, որից հետո արդեն առաջ է գալիս այլ անվանակարգերում հաղթողների վերաբերյալ հետաքրքրությունը։

Այս տարի այն արդեն կայացած է համարվում։ Մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ սոցիալական իրենց հարթակներում արդեն ներկայացնում են հաղթանակաները։

«Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մաշ Իսրայելյանը։ Երգչուհին գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառման մեջ երկրպագուների հետ կիսվել է իր ուրախությամբ։

Մաշը մասնավորապես գրել է․ «Ուզում եմ կիսվել իմ ուրախությամբ: Ստացա տարվա լավագույն երգչուհի անվանակարգի մրցանակը: Հենց ձեր սիրո ու գնահատանքի շնորհիվ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Վստահ եղեք՝ հետաքրքիր գործեր են դեռ սպասվում։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար»: Հիշեցնենք, որ երգչուհին ամիսներ առաջ նշանադրվել էր դերասան Գարիկ Սաֆարյանի հետ։

Գարիկն անակնկալ էր կազմակերպել և ամուսնության առաջարկություն արել։ Նրանց սիրո մասին երգչուհին մեկ ամիս առաջ ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ «Առաջին ու վերջին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: