«Մի հատ գնացեք մոտակա գյուղ , անունը տվեք, բայց խորհուրդ եմ տալիս մեքենայի շարժիչը չանջատել»․ Ալեն Սիմոնյան

Ներքին անհանդուրժողականությունը հանգեցրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշման, որին մասնակցություն կունենա Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հանրությունը մեծ հույսեր է տածում ընտրությունների հետ կապված, որ գոնե դրանից հետո երկրում կայուն իրավիճակ կտիրի։ Երկրում այս քաղաքական խժդժություններն անտանելի են դարձրել հասարակության բարոյահոգեբանական կողմը։Ռոբերտ Քոչարրյանն ավելի վաղ հայտնել էր, որ մուտք է գործում քաղաքականություն։

Հայտարարել էր, որ իր թիմը մասնակցություն կունենա ընտրություններին և կհաղթի։ Այժմ էլ հասարակության մեջ խոսակցություններ են շրջանառվում, որ Քոչարյանի վարկանիշը բարձրանում է, թեպետ մի ստվար հատված կտրականապես մերժում է նախկինների վերադարձը։

Այս մասին Ալեն Սիմոնյանին հարցեր է ուղղել լրագրողը, որին ի պատասխան Սիմոնյանն աել է՝ նախկինների վարկանիշերը իրեն բնավ չեն հետաքրքրում և նշել էր՝ ներկա իրողությունում շատ խոսում են միայն նրանք, ովքեր գումար են վաստակում դրանով։ Փոխխոսնակը լրագրողին խորհուրդ է տվել գնալ մոտակա գյուղ և տալ Քոչարյանի անունը, բայց մեքենայի շարժիչը հորդորել է գործի գցած թողնել։

Ալեն Սիմոնյանն ասել է՝ նախկինները իրենց իշխանության օրոք, երբ լծակներ են ունեցել, անգամ այդ ժամանակ չեն կարողացել հաղթել։ Իսկ այժմ կարող են գոնե հույս տալ իրենց։

Понравилась статья? Поделиться с друзьями: