««Թուրքն իմ թշնամին է» ձևակերպումը պարտվածի պարզունակ արտահայտություն է»․ Կարպիս Փաշոյան

Այս օրերին Հայաստանի կողմից հնչեցված խաղաղասիրական կոչերն՝ ուղղված հակառակորդ երկրին, հանրությունը, մեղմ ասած, չի ընդունում։ Կառավարությունը, կարծես թե, ձեռնամուխ է եղել արժեհամակարգի փոփոխության։

Կառավարության անդամներից շատերն են արդեն հնչեցրել, որ վաղ թե ուշ կոմունիկացիաներ պետք է լինեն, որովհետև երկրին պետք է շնչել զարգացման ճանապարհ բռնելու համար, սակայն հայ հասարակությունը պատրաստ չէ արժեհամակարգի փոփոխության և այն մտքի բախման է բերում։

Այս մասին օգտատերերը ֆլեշմոբ են սկսել․ սոցհարթակներում գրառումներ են կատարում «թուրքն իմ թշնամին է» վերտառությամբ։ Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը այս մասին իր կարծիքն է արտահայտել։ Նա իր սոցհարթակում գրառում է կատարել։

««Թուրքն իմ թշնամին է ձևակերպումը ընդամենը պարտվածի էթնիկական պարզունակ բնազդների և նեոֆաշիստական  ճոռոմաբանության նողկալի արտահայտություն է։ Այս ամենի փոխարեն կարելի էր ընդամենը որպես պետություն և որպես կանոնավոր բանակ  կա՛մ արժանապատիվ պատերազմ մղել կա՛մ էլ արժանապատիվ հաշտություն կնքել։

Ո՛չ մեկն եք արել, ո՛չ մյուսը, իսկ հիմա ֆեյսբուքում տխմարությամբ եք զբաղվում»։ Այս գրառումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: