«Լավ է չեն գրել՝ յաչեյկով ձու էր  բերել»․ Ստյոպա Սաֆարյանը Կարեն Կարապետյանի մասին

Երեկ արագորեն ողջ համացանցով տարածվում էր Կարեն Կարապետյանի Հայաստան գալու լուրը։

Այս մասին Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով առավել հայտնի է իր վերլուծական գրառումներով, ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել։ Այն հումորային բնույթ ունի, սակայն տողատակում սուր միտք է պարունակում։

Նա մասնավորապես գրել է․ «Որոշ կայքեր Կարեն Կարապետյանի Հայաստան գալու լուրն այնքան գլխապատառ են արտատպում ու տարածում, մի պահ թվաց լրագրողները Հիսուսին են տեսել, այլ ոչ թե Քոչարյանի հույսին … Նյութի բովանդակությունն էլ չասեմ’ ասում է թանկարժեք ավտոմեքենաներով գեներալներ էին դիմավորում…

Իսկ Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով…Լավ էսքա՞ն գեղցի լրագրություն։ Էսքա՞ն սոված են։ Լավ է չեն գրել՝  յաչեյկով ձու էր  բերել… Չշփոթել գյուղացուս հետ, ես էլ գյուղի տղա եմ»։

Մեկնաբանություններում օգտատերերը համաձայնել են Սաֆարյանի հետ և նշել, որ հարկ չկար այդ փաստին այդչափ անդրադառնալ և այդչափ կարևորություն տալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: