Պատրաստեք մանկության համը հիշեցնող այս թխվածքաբլիթները ընդամենը մի քանի րոպեում․ ուղղակի հալվում են բերանում

Ժամանակներն այնպիսին են, որ ավելի հաճախ օգտվում ենք խանութների քաղցրեղենից՝ քաջ գիտակցելով, որ որքան էլ պատրաստի քաղցրեղենը համով լինի, միևնույնն է տանը պատրաստած ամենահասարակ թխվածքաբլիթն անգամ ամենահամեղն է։ Ժամանակի սղության պատճառով ոչ միշտ է հաջողվում երկար ժամանակ անցկացնել խոհանոցում։ Օգտվեք թխվածքաբլիթի անչափ դյուրին այս բաղադրատոմսից, որի պատրաստման համար անհարժեշտ կլինի ընդամենը մի քանի րոպե, իսկ արդյունքում կստանաք բերանում հալվող թխվածքաբլիթներ։ Պատրաստեք և կհամոզվեք։

Անհրաժեշտ է՝

Սերուցքային կարագ — 130 գ

Շաքարավազ — 80 գ

1 դեղնուց

Մայոնեզ — 3 ճ․գ․

Ալյուր — 300-320 գ

Փխրեցուցիչ — 2/3 թ․գ․

1 պտղ․ աղ

1 պտղ․ վանիլին

Կարագին ավելացնել շաքարավազը, աղը, վանիլինը։ Խառնել մինչ համասեռ զանգվածի վերածվելը, լցնել դեղնուցը, մայոնեզը։ Խառնել այնքան, մինչ շաքարավազն ամբողջությամբ կլուծվի։ Լցնել ալյուրի կեսը և փխրեցուցիչը։

Ալյուրի մյուս մասն լցնել քիչ-քիչ և ստանալ շատ փափուկ խմոր։ Ծածկել և քսան րոպեով դնել սառնարանում, որից հետո բաժանել 2 մասի և յուրաքանչյուրի ստանալ երկար ձողեր և բաժանել ոչ մեծ կտորների։ Տեղափոխել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 25 ր․։

Կստացվեն ոսկեգույն, վարդագույն թխվածքաբլիթներ, որոնք հիշեցնում են մանկության համը։ Կարելի է մատուցել շաքարի փոշիով։

Понравилась статья? Поделиться с друзьями: