«Պոզները ապշած հարցնում է՝ կհիմնավորե՞ք․․․ սկսում է կմկմալ․․․օ բոժե մոյ »․ Ստյոպա Սաֆարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Պոզների հետ քննադատական ալիք է բարձրացրել հասարակության տարբեր շերտերում։ Հարցազրույցին անդրադարձ է կատարել նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Նա հաճախ է ֆեյսբուքյան իր օգտահաշվում այս կամ այ իրողության վերաբերյալ կատարում վերլուծություններ։ Դրանք քաղաքական բնույթի  են։ ՍաՖարյանն անդրադառնալով նախագահի հարցազրույցին՝  հիասթափություն է հայտնել: Նշել է, որ Պոզների կողմից նկատելի էր Հայաստանի աղքատությունը Քոչարյանի երեսին տալը, նկատել է, որ հաղորդավարն ապշած էր։

Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Պոզները հեռուստաեթերում բացահայտ երեսով է տալիս, որ տեսել է իր համար համակրելի երկրի’ Հայաստանի աղքատությունը, հատկապես Երևանից դուրս’ մարզերում, ու հարցնում է’ որտեղից է գալիս ձեր երկրի սպառնալիքը… Ասում է’ Թուրքիայից…

Պոզները ապշած (դե գիտի, որ աղքատությունը հաստատ Թուրքիայից չի գալիս…) հարցնում է’ կհիմնավորեք?… Ասում է’ բա որ սահմանը բացեն?… Ու սկսում կմկմալ… Դա էլ համարենք «իմ թշնամին թուրքն է» ֆլեշմոբը ռուսական առաջին լրատվականի եթերում…Օ բոժե մոյ…»։

Մեկնաբանություններում շատ հետևորդներ նշել են, որ դժվար է չհամաձայնել վերլուծաբանի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: