«Էդ կանայք զբաղված էին միմիայն սադրանքով ու ամեն գնով ոստիկաններին հունից հանելով»․ Լիզա Ճաղարյան

Հայաստանում ներքին ծանր վիճակն ու խժդժությունները շարունակվում են։ Երեկ մի խումբ կանայք Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, որի ժամանակ ոստիկանները որոշ ներկայացուցիչների ոստիկանական բաժանմունք են տարել։

Բազմաթիվ տեսանյութեր տարածվեցին այն մասին, որ կառավարության շենքի դիմաց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել լրագրող Լիզա Ճաղարյանը, ով անթույատրելի է համարել այդ ակցիայի ժամանակ ոստիկանների մոտեցումը տարիներ առաջ Մարտի 1-ին ոստիկանների մոտեցման հետ համեմատականներ անցկացնելը։

Նա մասնավորապես գրել է․ «Ես չգիտեմ` ինչի են էդ կանանց տարել ոստիկանական բաժանմունք, բայց կեսը նայում եք, կեսը` չէ։ Ես տանելը չեմ տեսել, բայց մինչև տանելը լավ եմ տեսել։ Էդ կանայք զբաղված էին միմիայն սադրանքով ու ամեն գնով ոստիկաններին հունից հանելով։ Իսկ նրանք հանգիստ կանգնած էին։

2008–ին մե՛նք մեզ այդպես պահեինք, հիմա բոլորիս վրա մի քանի մետր խոտ դուրս եկած կլիներ։ Ճիշտ են արել, որ տարել են, թե սխալ են արել` ինչքան ուզում եք քննարկեք, բայց մեզ հետ չհամեմատեք։ Մեր ժամանակ մե՛նք էինք հանգիստ կանգնած, ոստիկաննե՛րն էին մեզ վրա հարձակվում, սադրում ու քարշ տալիս բաժանմունքներ։

Հիմա դրա հակառակն է։ Եթե Նիկոլը պատուհաս է, էդ չի նշանակում, որ նրա դեմ պայքարող «փրկիչները» սրբեր են։ Մի՛ համեմատեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: