Անչափ արագ պատրաստվող անմшհական ռուլետ․ փորձեք և կհամոզվեք

Առաջարկում ենք պատրաստել այս շոկոլադե ռուլետը։ Այս բաղադրատոմսով այն անչափ համեղ է ստացվում։ Պատրաստվում է չափազանց արագ և նույնպիսի արագությամբ էլ վերջանում է։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Խմորի համար՝

Հավկիթ — 4 հ․

Շաքարավազ — 150 գ

Փխրեցուցիչ —  1 թ․ գ․

Ալյուր — 150 գ

Կակաո — 30 գ

Կրեմ՝

Սերուցքային կարագ — 100 գ

Եփած խտացրած կաթ — 350 գ

Կաթնաշոռային պանիր — 220 գ

Կակաո — 1-2 թ․ գ․

Կոնֆետ սնիկերս — 30 գ

Հավկիթը շաքարավազի հետ հարել մինչև փրփրի։ Այն պետք է իր ծավալից մի քանի անգամ մեծանա։ Ավելացնել կակաո և  մաղով անցկացված ալյուրը։ Ալյուրին նախապես խառնել փխրեցուցիչ։ Գդալով լավ խառնել մինչ համասեռ զանգված ստանալը։

Յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ լցնել խմորը, հարթեցնել և թխել 180 աստիճան տաքացված  ջեռոցում 10-12 րոպե։ Այնուհետև յուղաթղթի հետ միասին փաթաթել խոնավ սրբիչով և թողնել սառչի։ Այդ ընթացքում անհրաժեշտ է պատրաստել կրեմը։ Կրեմի համար նախատեսված բաղադրամասերը միախառնել և հարել։

Բացել խմորը, առանձնացնել յուղաթղթից , պատել կրեմով և փաթաթել՝ տալով ռուլետի տեսք։ Եզրերը կտրել, հավասարեցնել , դնել մատուցվող ափսեի մեջ, պատել կրեմով և ձևավորել մանրացված սնիկերսի փշրանքներով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!