«Եկեք խոնարհվենք»․ հուզիչ երգ՝ Անդրեից․ առանց արցունքների անհնար է լսել

Հայտնի երգիչ Անդրեն հուզիչ տեսահոլովակ է ներկայացրել՝ «Եկեք խոնարհվենք»՝ Արցախյան հերոսամարտին նվիրված։ Երաժշտության ու խոսքերի հեղինակը Անահիտ Սահակյանն է, գործիքավորումը՝ Արամ Ավագյանի, ռեժիսուրան՝ Վրույր Թադևոսյանի։

Տեսահոլովակին կից Անդրեն ոչ պակաս հուզիչ գրառում է կատարել՝ նշելով՝ պատերազմը կյանքեր խլեց՝ դասեր թողնելով։ Անդրեն կոչ արեց լուռ խոնարհվել՝ ազատ ու անկախ արցախյան հողի հերոսների համար։ Նրանք հաղթանակաց լուսաբացներ բերեցին մեզ համար՝ ի նշան կյանքի շարունակության։

Երգիչը նաև նշել է՝ տեսահոլովակի ազդեցիկ կադրերը բացառիկ են՝ արխիվներից հանված, ու մինչ օրս հրապարակված չեն եղել։ Տեսահոլովակն անչափ հուզիչ է ստացվել։ Ողջ ընթացքում վազող տողով անցնում են հերոսների լուսանկարները՝ անուն-ազգանունով։

Բոլորը պետք է հավերժ հիշեն այդ մարդկանց, ովքեր մեզ կյանք ու խաղաղություն պաարգևեցին, մեր հողին էլ՝ բերրիություն։ Անմահ է նրանց արիությունը ու վառ նրանց հիշատակը բոլորիս սրտերում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!