Հայկական կլոր գաթա․ անհավանական համեղ խորիզով գաթա

Գաթայի հայրենիքը Հայաստանն է։ Դժվար թե գտնվի մի տուն , մի հայկական օջախ , որտեղ տան տիկինը գաթա չի պատրաստում, ընդ որում՝ պատրաստելիս այնտեղ սիրտն ու հոգին է դնում։ Երևի թե հենց դա է պատճառը, որ հայկական գաթան յուրահատուկ համ ու հոտով  է օժտված։ Հնուց եկած և առայսօր պահպանված գեղեցիկ ավանդույյթ է՝ գաթա թխելիս խմորի մեջ մետաղադրամ են դնում և ուտելիս ում բաժին կընկնի մետաղադրամով կտորը, նրան հաջողություններ են սպասվում։

Հետաքրքիր և իր մեջ խորհուրդ պարունակող այս գեղեցիկ ավանդույթը ընտանիքը համախմբում և երջանիկ ու  աշխույժ մթնոլորտ է ստեղծում հայկական օջախում։ Առաջարկում ենք անմահական համային հատկանիշներով  օժտված գաթայի բաղադրատոմս։ Պատրաստեք և վայելեք երեկոները ընտանեկան ջերմ մթնոլորտում։

Անհրաժեշտ մթերքներ՝

Խմորի համար

Ալյուր — 500 գ

Կարագ — 100 գ

Շաքարավազ — 100 գ

Կաթ — 100 մլ

Վանիլին — 1 թ\գ

Խմորիչ — 1 թ\գ

Ձու — 2 հատ

Աղ — 0,5 թ\գ

Խորիզի համար

Կարագ — 200 գ

Վանիլին — 1 թ\գ

Շաքարի փոշի — 1 բաժակ

Ալյուր — 300 գ

Մեկ ձվի դեղնուց

Ոչ շատ տաք կաթի մեջ լցնել խմորիչը, ավելացնել ալյուրը և այնքան խառնել, մինչև կստացվի թթվասերի խտության զանգված։ 20-30 րոպե դնել տաք տեղ․ խմորը կմեծանա մի քանի անգամ։ Ձուն, շաքարավազը, վանիլը, կարագը լավ հարել և ավելացնել խմորին , լցնել այնքան ալյուր, որ ստացվի ձիգ խմոր։ 30-40 րոպե դնել տաք տեղ։Մինչ այդ պատրաստեք խորիզը․ կարագը ալյուրի հետ ձեռքերով տրորել, ավելացնել շաքարի փոշին, վանիլը և մանրակրկտորեն խառնել։

Տաք տեղից վերցնել խմորը, բաժանել 3 մասի, գրտնակի օգնությամբ շրջանաձև տեսք ստանալ, վրան քսել կարագ, մեջտեղում դնել խորիզը։ Խորիզը մոտավորապես պետք է լինի այն զանգվածին, ինչ խմորն է։ Ծայրերը միացնել , ձեռքերի օգնությամբ գնդի տեսք ստանալ, ապա մատների օգնությամբ ստանալ շրջանի տեսք և գրտնակի օգնությամբ հասցնել 1,5 սմ հաստության։

Թավայի վրա կարագ քսել , այնուհետև գաթան դնել վրան և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!