Արտաշ Ասատրյանի հուզիչ տեսահոլովակը․ «Օ տեր Աստված»

Արտաշ Ասատրյանը գեղեցիկ հոլովակ է ներկայացրել։ Սերգեյ Կարինյանն է հեղինակել այս երգը։ Գործիքավորումը արել է Խաչիկ Սահակյանը։ Ձայնագրությունը արվել է ռեալ սաունդ ստուդիոյում։ Օպերատորն է Հրաչ Մանուչարյանը, ռեժիսորը Վահե Հարությունյանն է։ Երգը կոչվում է «Օ տեր աստված»։

Հոլովակը սյուժետային գծով է։ Պատմվում է, թե ինչպես է տղամարդը գնում կռիվ, զոհվում և մայրը որդուն մենակ է մեծացնում։ Սկսվում է նոր կռիվը և այս անգամ էլ գնում է որդին, սակայն վերադարձ է լինում տուն։ Իմաստը հոլովակի այն է, որ կարծես այս կռիվը հետապնդում է մեզ։

Հոլովակի գլխավոր դերում Սիրանույշ Լազյանն է, ով հայկական ընդգծված արտաքնի շնորհիվ, հետաքրքիր է դիտվում մոր կերպարներում։ Ինքը Արտաշը օվկիանոսին է նայում ու հոլովակում պատմողի դերում է։

Պատմում է այս տխուր պատումը երգի միջոցով։ Երևի այս շրջանում այլ թեմաներով երգել հնարավոր չէ։ Բոլորիս մեջ կռվի թեման է ապրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: