Շաուրմա՝ տանը․ հավատացնում ենք, որ այլևս երբեք արագ սննդի կետից շաուրմա չեք գնի

Հաճախ սննդի արագ կետերում սնվելը հարմար է և արագ, սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք այդօրինակ սնուդի վնասակար կողմերը։ Ինչ խոսք, համը նույնպես գրավիչ է։ Այսօր առաջարկում ենք պատրաստել շաուրմա ձեր իսկ տանը։ Հավաստիացնում ենք՝ մեկ անգամ այն տանը փորձելով՝ այլևս երբեք չեք գնա արագ սննդի կետեր։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Հավի կրծքամիս — 500 գ

Լոլիկ — 1 հ․

Վարունգ — 1 հ․

Կաղամբով, գազարով աղցան  — 200 գ

Բուլղարական պղպեղ — 1 հ․

Թթու վարունգ — 2 հ․

Սոխ — 0,5 գ

Տապակած կարտոֆիլ — 200 գ

Լավաշ — 2 հ․

Մայոնեզ և կետչուպ՝ ըստ ճաշակի

Սկզբի համար անհրաժեշտ է տապակել կարտոֆիլը և հավի կրծքամիսը բուսայուղի մեջ և համեմել, ինչպես նաև կարելի է նախապես պատրաստել նաև կաղամբով և գազարով աղցանը։

Լավաշը փռել, վրան կարելի քսել հալած պանիր։

Այնուհետև բոլոր  բաղադրիչները մանր կտրատել և հերթականությամբ ավելացնել, ինչպես պատկերված է նկարում, համեմել, փաթաթել լավաշը և հինգ րոպե դնել ջեռոցում։

Եվ վերջ, կարող եք վայելել ձեր իսկ պատրաստած շաուրման։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!