Կյանքից հեռացել է Զարուհի Բաբայանի մայրը․ երգչուհին լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառմամբ հանդես եկել

Երգչուհի Զարուհի Բաբայանի ընտանիքը երկու կորուստ ունեցավ մի քանի օրերի տարբերությամբ։ Երեկ լուր ստացվեց այն մասին, որ կյանքից հեռացել է Զարուհի Բաբայանի մայրը։

Օրեր առաջ էլ կյանքից հեռացել էր երգչուհու ամուսնու հայրը։ Նրանց դուստրը կրտսեր Սոֆի Դևոյանը ինսթագրամյան իր օգտահաշվում այդ  օրերին պատմել էր հետևորդներին իր հոգեվիճակի մասին և ներողություն խնդրել այդ ընթացքում պասիվ լինելու համար։

Նա նշել էր, որ չի կարողանում այլ բանով զբաղվել։ Նշենք որ թոռնուհին այս պահին սիրելիի հետ գտնվում է Ամերիկայում։

Նա ինսթագրամյան օգտահաշվի «պատմություններ» բաժնում տատիկի լուսանկարն է տեղադրել և գրել․ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ․․․ Իմ լույս տատիկ, քո բացը շատ եմ զգալու։ Աստված հոգիդ լուսավորի․․․ Դու միշտ մեր սրտերում ես»։

Սոցհարթակում գրառմամբ է հանդես եկել նաև Զարուհի Բաբայանը։ Նա հանրայնացրել է մայրիկի հետ լուսանկար և գրառել․ «Երբեք չէի մտածի,որ այս տողերը կգրեմ այսքան շուտ..․ ՄԱՄ ՋԱՆ ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈՒՍԱՎՈՐԻ։ Ինչքան ենք քեզ կարոտելու»։

Понравилась статья? Поделиться с друзьями: