Սոնան նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Твой ангел»․ անչափ գեղեցիկ երգ և տեսահոլովակ

Ռուսաստանաբնակ հայազգի սիրված երգչուհի Սոնան պրեմիերա է ներկայացրել։ Երգը 2 սիրող սրտերի մասին է, իսկ տեսահոլովակը գեղեցիկ հարսանեկան պատում է ներկայացնում։ Այն 2 սիրող սրտերի միացման, ամուսնության մասին է։

Երգը ռուսալեզու է և կոչվում է «Твой ангел»։ «Այն քո հրեշտակն է, քո օդն է, քո երկինքն է, արևը, լուսինը, քո կինն է, արդեն կինը․․․ժպտա, երջանիկ մարդ, այս ամենը քեզ հետ է կատարվում, դու այժմ ամուսին ես։

Երջանկության համար ամեն բան ունես, ձեռքերիդ վրա տար երազանքդ հեռուներ, դու հիմա նրան ասա քո բոլոր մտքերն ու հոգին»,- հնչում է երգում։

Երգչուհին իր ոճի մեջ է մնացել և ինչպես միշտ հրաշալի կատարում ու տեսք ուներ։ Երաժշտության և բառերի հեղինակը Կոստանդին Գուբինն է, ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է։

Սոնան երգին գրառում է կցել, որտեղ ասված է․ «Թող յուրաքանչյուրը գտնի իր կեսին և յուրաքանչյուրն ունենա իր պահապան հրեշտակը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: