«Ամեն տեղ իրեն է քանդակում․․․քթից թռած ինքն է»․ Ստյոպա Սաֆարյանի զավեշտալի գրառումը

Ադրբեջանում բացված պուրակը, որը լի էր հայ զինվորի սաղավարտներով և հայ զինվորի համազգեստով մոմե արձաններով, մեծ աղմուկ բարձրացրեց։ Դատապարտելի այդ արարքով, սակայն, ինչպես տեսանք բոլորս, Ադրբեջանի նախագահը  հպարտանում էր։

Նա  դեմքի յուրահատուկ հպարտությամբ էր քայլում այդ պուրակով։  Ալիևի նմանօրինակ պահվածքի վերաբերյալ անգամ հանդես եկան հոգեբաններ, որոնք փաստում էին, որ նման արարքը, բավարարվածությամբ լեցուն դեմքի արտահայտությունը, թերևս, հատուկ է պարտված անհատին։

Պուրակին և նախագահին ուղղված բազմապիսի հրապարակումերի շարքում առանձնանում է Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը։

Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ՀԽ նախագահը համեմատել է Ալիևին Ադրբեջանում բացված պուրակում գտնվող արձանի հետ։ Նմանությունն ակնհայտ է և զավեշտալի։ Լուսանկարին Սաֆարյանը գրառում է կցել, որտեղ ընդգծել է քանդակած արձանի զավեշտը։

Նա մասնավորապես գրել է․ «Չքնաղ է՝ ամեն տեղ իրեն է քանդակում։ Թե ինչի՞ է խաբում աշխարհին, որ հայ մարտիկ է քանդակել, երբ քթից թռած ինքն է, բրիտանացի գիտնականներն էլ չեն կարողանա պարզել․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: