Ժիրայր Սեֆիլյանը անցումային ժամանակավոր կառավարություն ստեղծելու իր մոտեցումն է հայտնում․ նրա հորդորը Նիկոլ Փաշինյանին

Հասարակական, քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում են գրեթե բոլորը։ Նա նախաձեռնել է բազմաթիվ շարժումներ, որոնք ուեցել են և՛ հասարակական բնույթ, և՛ քաղաքական։ Սեֆիլյանը Արցախյան ազատամարտիկ է և ունի իր համախոհները։

Նրանք շատ են և այս օրերին միասնական կերպով կազմակերպում են հանրահավաքներ։ Ժիրայր Սեֆիլյանի թիմը այսօր հանրահավաք է կազմակերպել, որը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում։

Այդ հավաքի ժամանակ քաղաքական գործիչը իր ելույթի ժամանակ դիմել է Նիկոլ Փաշինյանին և ասել, որ լավ կլինի ընտրի իր բանագնացին և ուղարկի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մոտ։

Նրանք պետք է առաջ քաշեն մի օրակարգ, որով պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով գտնել ելք անցումային ժամանակավոր կառավարություն ստեղծելու համար։

Ժիրայր Սեֆիլյանը նաև հորդորել է Փաշինյանին՝ վայրկյան առաջ հեռանալ, քանի որ այդպես լավ կլինի թե՛ իր համար և թե՛ հայ ժողովրդի համար։ Ժիրայր Սեֆիլյանը նման հորդորներով բազմիցս է հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: