Մարիաննա Մուկուչյան՝ նա, ով գեղեցկացնում է Այշվարիա Ռային ու Պրիյանկա Չոպրային

Համայն հայությունը մշտապես հպարտացել է և շարունակում է հպարտանալ աշխարհում հայտնի իր հայրենակիցներով։ Այսօր ցանկանում ենք պատմել մի հայուհու մասին, ով ապրում և աշխատանքային գործունեություն է ծավալում Բոլիվուդում։

Այդ հայուհին Մարիաննա Մուկուչյանն է։ Նրա աշխատանքը աստղերին գեղեցկացնելն է։ Զբաղվում է վարսահարդարմամբ և դիմահարդարմամբ։ Նա գեղեցկացնում այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Այշվարիա Ռայը, Պրիյանկա Չոպրան և այլք։ Հաւրկ ենք համարում նշել, որ Մարիաննան երգչուհի Իվետա Մուկուչյանի հարազատ քույրն է։

Պատմում է, որ շրջագայություններն են օգնել իրեն ճանաչելի դառնալ իր գործում։ Դիմահարդարը նշում է, որ որտեղ էլ այցելել է, անպայման հանդիպել է տեղի մասնագետներին և փորձել մի նոր բան սովորել։

Եվ փոքրիկ քայլերը նրան բերել են Հնդկաստան, որտեղ պահանջված դիմահարդար է այսօր։ Մարիաննան նկատում է, որ Հնդկաստանում դիմահարդարման նկատմամբ մոտեցումները փոխվել են, ինչին նպաստել են այլազգի դիմահարդարները։

«Իսկապես հպարտ եմ, ուրախ, որ այսքան բանի եմ հասել Հնդկաստանում։ Սա շատ գեղեցիկ զգացողություն է», — ասել է Մուկուչյանը։ Պատմում է, որ Հայաստանի մասին պատմում է բոլորին և հպարտ է իր հայ լինելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: