«Որտե՞ղ են գրողի տարած պատկան մարմինները․․․եթե չբզենք, չբրդենք, այդ ընտանիքից վատ լուրեր կլսենք․․․»․ Լիլուն հրավիրում է բոլորի ուշադրությունը

Երգչուհի Լիլուն ֆեյսբուքյան իր  օգտահաշվում ուղիղ եթերում բարկացած և շատ մտահոգված խոսել է մի ընտանիքի մասին, որտեղ չորս երեխա է ապրում և ծնողները պատրաստվում են հինգերորդ երեխային լույս աշխարհ բերել։

Տեսանյութին Լիլուն կցել է հետևյալ գրառումը․ «Կխնդրեմ սկզբից դիտել կիսաբաց լուսամուտներ հաղորդման «էլ տեղ չկա» հերթական սարսափելի թողարկումը, որ պարզ լինի թե ինչի մասին եմ խոսում և տարածեք»։ Երգչուհու մտահոգությունը կայանում է նրանում, որ այդ երեխաները ապրում և մեծանում են աղբի մեջ։ Լիլուն նկատում է, որ ընտանիքի հայրն ու մայրը ակնհատ հոգեբանական խնդիրներ ունեն։ Հայրը նաև խմիչքի հետ սեր ունի։

Երգչուհին խիստ մտահոգված է երեխաների համար և իր տեսագրության նպատակը նա է, որ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրի այս իրողության վրա, որ ելք գտնեն և դուրս բերեն երեխաներին այդ անմարդկային պայմաններից։ Հակառակ դեպքում կլսենք, որ այդ հասցեում երեխա մահացավ։

Երգչուհին պնդում է, որ հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկվի։ Լիլուն մի քանի տարի է, ինչ բնակվում է Ամերիկայում։ Նա կապ է հաստատել Հրաչ Մուրադյանի հետ, հասցեն և այլ մանրամասներ կոնկրետացնելու համար։

Ընտանիքի ծայրահեղ ծանր պայմաններին, գտնվելու վայրին և այլ մանրամասներից կարող եք առավել մանրամասն տեղեկանալ ստորև կցված տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями: