«Ամեն անգամ գերիների վերադարձի մասին լսելիս՝ մորմոքվում եմ հույսի վերջին, երբեք չմեռնող մլմլոցով»․ Կարին Տոնոյանը Էրիկի մասին

Ողջ հայ ազգը մեծ ցավ ապրեց՝ լսելով գերության մեջ ընկած Էրիկի մահվան լուրը։ Նրան գտել էին որոնողական աշխատանքների արդյունքում, սակայն փաստեր կան, որ Էրիկը եղել է գերության մեջ։

Ստացվում է, որ ադրբեջանական կողմը գերիներին սպանում է և թողնում դաշտերում։ Այս դաժան լուրի վերաբերյալ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան օգտահաշվում իր վերաբերմունքն է արտահայտել։

Նա գրել է, որ Էրիկի աչքերը հնարավոր չէ մոռանալ․․․ Պատմում է, որ անգամ որդուն հուղարկավորելուց հետո, միևնույնն է դեռ ինչ-որ մի հույս փայփայում է։

«Ամեն անգամ գերիների վերադարձի մասին լսելիս՝ մորմոքվում եմ հույսի վերջին, երբեք չմեռնող մլմլոցով», — գրում է Տոնոյանը, ապա հռետորական հարց ուղղում, թե ո՞վ կհասկանա Էրիկի և մյուսների ծնողներին, ապա հնչեցնում ծանր պատասխանը՝ ոչ ոք։

Տոնոյանը իր զայրույթն է արտահայտում ղեկավարության նկատմամբ, որ նրանք ի վիճակի չեն անգամ ամոթալի պայմանագրի կետերն իրագործելու։ Հերոսածին մայրը պահանջում է օր առաջ հեռացնել իշխանությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: