Երեկ Ժիրայր Սեֆիլյանը իրենց թիմի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ իր ելույթում խոսել է ԱԺ նիստում տեղի ունեցած վարչապետի հարց — պատասխանի մասին և այն խեղկատակություն որակել։ Նա նշել է, որ Փաշինյանի մասին նոր կարծիք է ձևավորվել իր մոտ։
Այն է ՝ ինչքան շատ խոսի, շատ երևա, այնքան օգնելու է, որ ժողովուրդը վերջապես տեղից շարժվի։ Սեֆիլյանի խոսքով հասարակության մեծամասնությունը զզվանք է ապրում նրան լսելուց։
Հավելում է, որ այդ զզվանքը զայրույթ է դառնալու, իսկ զայրույթը՝ ցասում, որով և հայ ժողովուրդը այս դժվարին վիճակից դուրս կգա։ Ժիրայր Սեֆիլյանը շարունակելով խոսքը՝ շեշտել է, որ Փաշինյանին սպասում է ժողովրդի ցասումը։
Նա նշել է, որ վարչապետն ունի երկու ընտրություն և մեկ ճանապարհ։ Ճանապարհը մեկն է՝ պիտի հեռանա։ Սակայն կարող է ընտրել՝ ժողովրդի ցասմամբ հեռանա, թե՞ քաղաքակիրթ ճանապարհն ընտրի։
Սեֆիլյանը հորդորել է Փաշինյանին չթերագնահատել ժողովրդին․ «Ժողովուրդը նման է հրաբխի, զգույշ վարվիր նրա հետ, մի չարաշահիր նրա համբերությունը»։